Նուլանդը նշել է աշխարհում անվտանգության ապահովման ուղղությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներդրումը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդները «հսկայական ներդրում են ունենում» աշխարհում անվտագության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենզ բոլորիս` թե ամերիկացիների, և թե ռուսների համար կարևոր է հիշել, թե ինչն է մեզ միավորում»,- ասել է նա` նշելով, որ «մեր երկու ժողովուրդներն էլ հավատում են խաղաղությանը»:
«Երկու ժողովուրդներն էլ հսկայական ներդրումներ են ունենում մեր մոլորակի վրա անվտանգութան ապահովման ուղղությամբ»,- ավելացրել է Նուլանդը:
Պետքարտուղարի օգնականը նշել է. «Մենք լարված աշխատում ենք, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք երկկողմանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից