Պուտինի և Օլանդի զրույցը երկար և կառուցողական էր. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումն անցել է կառուցողական ոգով, որն այնքան է բացակայում ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Օլանդի հետ կայացել է բավականին երկար և շատ մանրամասն զրույց, որը տեղի է ունեցել շատ կառուցողական և պրագմատիկ ռիթմով: Նման ոգով շփման բացակայությունն այժմ շատ է նկատվում եվրոպական երկրների հետ մեր հարաբերություններում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Ուրբաթ օրը կայացել է Պուտինի երկկողմ հանդիպումը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, որտեղ անցկացվել են Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ