Իտալիայում բացահայտվել է Հռոմի Բենեդիկտոս Պապի դեմ 2010 թվականին ծրագրվող մահափորձը
Աշխարհ
Իտալիայի ոստիկանությանը հաջողվել է գտնել և չեզոքացնել իսլամիստների բջիջը, որը երկար ժամանակ գործում էր Սարդինա կղզում: Ոստիկանությունը հայտարարել էր, որ ծայրահեղականներն իրենց գործողությունը վարել են տասը տարի և կապ են ունեցել «Ալ-Քաիդայի» ղեկավարության հետ: Կալանավորներից շատերը հեռախոսային խոսակցությունների ընթացքում պարծենում էին, որ Իտալիա իրենց ուղղորդել է անձամբ Ուսամա բեն Լադենը: Այս մասին հայտնել է vesti.ru-ն:
Ըստ ոստիկանության՝ ի թիվս այլ գործողությունների, ահաբեկիչները մտադիր էին հարձակում իրականացնել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI- ի վրա, ով զբաղեցրել է Մայր Աթոռը 2005-2013թթ., և ստիպված է եղել լքել այն, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել: Ահաբեկչական հարձակումը նախապատրաստվում էր 2010 թ., սակայն անհայտ պատճառներով այն չի իրականացվել:
Ձերբակալված ծայրահեղականների մեծ մասը ծագումով Պակիստանից և Աֆղանստանից էին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից