Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է զոհերի հիշատակման օր
Աշխարհ
Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն ապրիլի 24-ին ընդունել են Հայոց ցեղասպանության մասին հայտարարագիր: Փաստաթղթով Բուլղարիայի խորհրդարանը «ճանաչում է հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում և հայտարարում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր»:
Հայտարարությանը կողմ է քվեարկել 157 պատգամավոր, դեմ ՝ 36-ը: Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված հայերի հիշատակը, որի ժամանակ Շարժում հանուն իրավունքի և ազատության (էթնիկ թուրքերի կուսակցության) պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան