ԱՄՆ-ում տեղեկություն է ստացվել ԻՊ-ի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին
Աշխարհ
ՀԴԲ հետաքննում է ահաբեկչության հնարավոր նախապատրաստումը «Իսլամական պետության» կողմնակիցների կողմից: Այս մասին հաղորդում է CNN- ը:
Ահաբեկչական հարձակումնան հետաքննությունը սկսվել է պայմանավորված այն տեղեկատվությամբ, որը ստացվել է համացանցի նամակագրության միջոցով, ինչպես նաև այլ հետախուզական տվյալներից: Ստացված տեղեկատվությունը վկայում է ահաբեկչական հարձակման իրական հնարավորության մասին:
Հաղորդվում է, որ դեռևս ոչ մի ձերբակալություն չի իրականացվել:
Կա հավանականություն, որ հարձակումն պատրաստվել է Կալիֆորնիայում: Անվտանգության ուժերը բարձր պատրաստվածության են բերվել, նշված է զեկույցում:
Ուժեղացվել է օդանավակայանների անվտանգությունը, սակայն աղբյուրները պնդում են, որ վտանգը կառող է սպառնալ ոչ միայն ավիացիային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խոստացել է կրկնել ԱՄՆ-ում սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից