Նեպալում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 6,7 մագնիտուդ ուժգնությամբ
Աշխարհ
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 65 կմ արեւելք 6,5 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Շաբաթ օրը, առավոտյան ժամը 09:11-ին Նեպալում տեղի է ունեցել 7.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Դրան հետեւել է ստոգետնյա ցնցումների նոր շարք, որոնցից ամենահզորը' 6.6 բալ ուժգնությամբ:
ՄԱԿ-ի տվյալներով աղետից տուժել են նվազագույնը 6.6 մլն մարդ: Վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը գերազանցում է 2 հազարը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից