Նազարբաևը վերընտրվել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 97.7%-ը
Աշխարհ
Ղազախստանի գործող նախագահ, 74-ամյա Նուրսուլթան Նազարբաևը վերընտրվել է արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք անցկացվել են ապրիլի 26-ին: Այս մասին հայտնում է vesti-ukr.com-ը:
Նազարբաևի թեկնածության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 97.7 տոկոսը:
ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ ընտրության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր արձանագրությունների մշակումից հետո: Համաձայն օրենսդրության՝ դա տեղի կունենա մինչև մայիսի 3-ը:
Կոմունիստ թեկնածու Թուրգուն Սըզդըկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը ստացել են ձայների 1.6%-ն ու 0.7 %-ը՝ համապատասխանաբար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից