Ուկրաինայի հակամարտությունը շուտ չի ավարտվի. Մաքֆոլ
Աշխարհ
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի կարծիքով՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը չի լուծվի մոտ ապագայում, հաղորդում է ուկրաինական «Подробности» կայքը:
«Միշտ էլ դժվար է փորձել կանխատեսել ապագան, հատկապես եթե ներգրավված է Ռուսաստանը: Բայց ես կանխատեսում եմ, որ չի լինի ոչ պատերազմ, ոչ էլ խաղաղություն: Շարունակվելու է անորոշությունը: Մի փոքր պատերազմ, մի փոքր խաղաղություն»,- ասել է ամերիկացի դիվանագետը Կիևում:
Ըստ Մաքֆոլի՝ «հակամարտությունը ոչ կկարգավորվի, ոչ էլ կլուծվի: Հենց նման իրավիճակը բխում է Պուտինի շահերից: Նա հակամարտության կարգավորման կարիքը չունի, նրան անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ուկրաինային: Հնարավոր է տնտեսական անկմանը հասնելու համար: Արևմուտքը կենտրոնացած է կարգավորմանը հասնելու վրա, բայց ոչ թե Վլադիմիր Պուտինը: Որովհետև նրան ձեռնտու է, որպեսզի այդ իրավիճակը շարունակվի»:
Նախկինում Մաքֆոլը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի մատակարարման հարցը կարող է վերանայվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից