Ադրբեջանում գործազուրկների թիվը մեծացել է
Աշխարհ
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ' զբաղվածության կենտրոններում գործազուրկի կարգավիճակ ստացած քաղաքացիները թիվը հասել է 29,1 հազարի, որոնց 39,2 տոկոսը կանայք են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը' նշելով, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հազարով մեծացել է:
Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում գործազուրկների թիվը պաշտոնականից շատ վավելի մեծ է, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են դիմում զբաղվածության կենտրոններ:
2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ' Ադրբեջանի տնտեսապես ակտիվ 4 մլն 851,6 հազար բնակչությունից տնտեսության հատվածում զբաղված է 4 մլն 614,3 հազարը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի նավթարադյունաբերության հատվածում տասնյակ հազարավոր աշխատակիցներ կրճատվել են, և այդ գործընթացը շարունակվում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից