ՆԱՏՕ-ն ավելի քան կրկնակի կմեծացնի արագ արձագանքման ուժերի թվաքանակը. Ստոլտենբերգ
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի արագ արձագանքման ուժերի թվաքանակը՝ 13 հազարից հասցնելով 30 հազարի: Այս մասին, ինչպես հաղորդվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում, Պորտուգալիայի արտգործնախարար Ռուի Մաշետեի հետ զրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է russian.rt.com-ը:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է նաև Եվրոպայում հավելյալ 5000-անոց խմբավորման ստեղծման մասին:
«Մենք բախվել ենք Եվրոպայում անվտանգության կտրուկ փոփոխված իրավիճակի հետ»,- հայտարարել է Ստոլտենբերգը և հավելել, որ Ռուսաստանը խախտել է անվտանգության միջազգային կանոնները` իրականացնելով Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն աջակցության մասին համաձայնագիր են ստորագրել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից