Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4.310-ի
Աշխարհ
Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4.310-ի, վիրավորվել է 7.953 մարդ: Այդ մասին հայտարարել է Նեպալի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
7.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Առաջին ստորգետնյա ցնցումներին հետևել է ևս մի քանի հետցնցում: Էպիկենտրոնը եղել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Հիպոկենտրոնը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Կիրակի օրը Նեպալում կրկին տեղի են ունեցել մի շարք հետցնցումներ, որոնցից ամենահզորի ուժգնությունը եղել է 6,7:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկուշաբթի Նեպալի արևելյան շրջանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս անգամ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի և Հնդկաստանի սահմանային գոտում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից