Բալթիմորում անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել
Աշխարհ
Ամերիկյան Բալթիմոր քաղաքում առնվազն 15 ոստիկան է տուժել ցուցարարների հետ ընդհարումների հետևանքով: Անկարգությունները պայմանավորված են եղել աֆրոամերիացի Ֆրեդի Գրեյի հուղարկավորությամբ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանն արտակարգ դրություն է հայտարարել և գործի դրել ազգային գվարդիան, որը կօգնի ոստիկանությանը վերականգնել կարգուկանոնը քաղաքում:
Քաղաքապետ Ստեֆան Ռոուլինգս-Բլեյքը հայտարարել է, որ երեքշաբթի երեկոյան ժամը 22.00-ից առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ կգործի։ Պարետային ժամը սահմանվել է 1 շաբաթով:
Նշենք, որ 25-ամյա աֆրոամերիկացու սպանությունը ոստիկանի կողմից տեղի էր ունեցել ապրիլի 12-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան