ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել է անցնել Ռուսաստանի և Եվրամիության միավորմանը
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը սատարել է Ռուսաստանի և Եվրամիության ընդհանուր ապագայի վերաբերյալ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը: Նարիշկինը սյունակ է գրել «Комсомольская правда» թերթի համար, որտեղ կարծիք է հայտնել, որ «այժմ ճիշտ ժամանակն է այդ մասին ոչ միայն երազելու, այլև բարձրաձայնելու, խորհրդակցություններ սկսելու համար», գրում է lenta.ru-ն:
«Մեր երկիրը բազմիցս խոսել է երկու տարածաշրջանային միավորումների՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության ապագա ինտեգրման հնարավորության մասին»,- գրել է Նարիշկինը: Նա նշել է, որ նման հարցադրումը չի համարում երևակայություն, քանի որ «Ռուսաստանը եղել է և կմնա եվրոպացի ժողովուրդների հետ նույն ընտանիքում»:
Նարիշկինն, այնուամենայնիվ, չի մանրամասնել, «թե ինչ տեսք կարող է ունենալ նոր, եվրոպացիների հետ ընդհանուր օրակարգը»՝ նշելով, որ «այդ թեման առանձին խոսակցության կարիք ունի»:
«Համաձայն եմ Զեմանի հետ. ի՞նչ տարբերություն՝ ինչպես տեղի կունենա մեր մերձեցումը: Բայց դա տեղի կունենա, այլ կերպ չի կարող լինել»,- հավելել է Պետդումայի խոսնակը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից