Հարավկորեական «Սևոլի» նավապետը դատապարտվել է ցմահ բանտարկության
Աշխարհ
Անցյալ տարի խորտակված հարավկորեական «Սևոլ» լաստանավի նավապետ Լի Չժուն Սոկը ցմահ բանտարկության է դատապարտվել սպանության մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին այս վճիռն է կայացրել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի Բարձրագույն դատարանը: Դատավճռում նշված է, որ ողբերգության պատասխանատվությունն ընկած է նավապետի վրա, և նրա գործողություններն են հանգեցրել նավում գտնվող մարդկանց զոհվելուն:
Անցյալ տարվա նոյեմբերին Կվանջու քաղաքի օկրուգային դատարանը Լի Չժուն Սոկին դատապարտել էր 36 տարվա բանտարկության, նրանից նաև հանվել էին սպանության մեղադրանքները: Ըստ որում, դատախազը նրա համար պահանջել էր մահապատիժ:
Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնած «Սևոլ» լաստանավը խորտակվել է անցյալ տարվա ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարևմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղևոր և անձնակազմի անդամ, նրանց մեծ մասը բարձրդասարանցիներ էին Անսան քաղաքի դպրոցներից: Փրկվել է միայն 172 հոգի: Զոհվել է 295 մարդ, ևս ինը համարվում են անհայտ կորած, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից