Նյու Յորքում չվող թռչունների համար կանջատեն լույսը
Աշխարհ
Նյու Յորքի նահանգը կսահմանափակի նահանգի իշխանությունների վերահսկմանը ենթակա շենքերի լուսավորումը թռչունների սեզոնային չուի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վառ լուսավորված շենքերը, ինչպես ենթադրվում Է, գրավում են թռչուններին, և նրանք խփվում են ապակիներին:
Համարվում Է, որ գարնանը և աշնանը չվող թռչունները չուի իրենց ուղիները որոշում են՝ կողմնորոշվելով աստղերով: Սակայն արհեստական վառ լուսավորումը թռչուններին գցում Է մոլորության մեջ: Հաճախ դրանք կտրուկ փոխում են ընթացքը և թռչում դեպի լուսարձակող բարձրաբերձ շենքերը, աշտարակները, փարոսները:
Գիտնականների տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ մեկ միլիարդ թռչուն Է սատկում, որոնք դառնում են նման լուսային ծուղակների զոհը:
Նյու Յորքի նահանգի ղեկավար Էնդրյու Քուոմոն հայտարարել Է, որ թռչունների չուի սեզոնների ընթացքում դեկորատիվ լուսավորումը կանջատվի ժամը 23:00-ից մինչև արևածագ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից