Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև առանց այցագրի ռեժիմի ներմուծումը կհետաձգվի մինչև 2016 թվականը. ԱԳՆ
Աշխարհ
Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև առանց այցագրի ռեժիմի ներմուծումը կհետաձգվի մինչև 2016 թվականը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է ուկրաինական «112 Ուկրաինա» կայքը:
Ուկրաինական իշխանությունները հուսով էին, որ առանց այցագրի ռեժիմի մասին որոշումը կարող է ընդունվել Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, սակայն Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին ավելի վաղ հայտարարել էր, թե դա քիչ հավանական է, ամեն ինչ կախված է Կիևի կողմից պայմանների կատարման գնահատականից:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինն այժմ ասում է, թե գագաթնաժողովի ժամանակ պետք է ընդունվի «սկզբունքային որոշում Ուկրաինայի համար առանց այցագրի ռեժիմի առաջխաղացման ուղղությամբ» և կարծում է, որ այն կներմուծվի 2016թ.:
Կուլեբայի խոսքով՝ Ռիգայում մայիսյան գագաթնաժողովին կորոշվեն նման ռեժիմի ներմուծման հստակ ալգորիթմներն ու հեռանկարները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից