Նիգերիացի հաքերը թալանել է ադրբեջանական ընկերությունները
Աշխարհ
Ադրբեջանը միջազգային որոնում է հայտարարել ծագումով Նիգերից 33-ամյա հաքեր Ալուսուլա Ադիլխան Ադիջոկոնի նկատմամբ, որը որոշ ադրբեջանական ընկերությունների բանկային հաշիվներից խոշոր չափի գումար է գողացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը: Նիգերիացի հաքերը մեղադրվում է համակարգչային համակարգերում ապօրինի միջամտության և գողության մեջ:
Ադրբեջանի իրավապահ մարմինները Ադիջոկոնին միջազգային որոնում են հայտարարել և նրան ձերբակալալու խնդրանքով դիմել են Ինտերպոլին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան