Նյու Յորքում աճուրդի է հանվել Գերմանիայի կապիտուլյացիայի վերաբերյալ ուղարկված հեռագիրը
Աշխարհ
Նյու Յորքում աճուրդի է հանվել այն հեռագիրը, որը Ադոլֆ Հիտլերին փոխարինած Կարլ Դենիցն ուղարկել է Լյուֆտվաֆֆեի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Ռոբերտ ֆոն Գրայմին: Դրանում Երրորդ ռայխի ղեկավարը հայտնել է, որ ստորագրվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը, և բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն 1945 թվականի մայիսի 9-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
«Դա անհրաժեշտ էր անել ռազմաճակատի մի քանի հատվածների ոչնչացումը կանխելու, ինչպես նաև Գերմանիայի որքան կարելի է շատ քաղաքացիների փրկելու համար»,- հաղորդվում է հեռագրում:
Պատմաբան Թոմ Լեմբի խոսքով, ավելի վաղ նման փաստաթղթերը այրում էին կամ գերմանացիները, կամ նրանց դեմ կռվող դաշնակիցների զորքերը: «Ուստի այն, որ փաստաթուղթը հաջողվել է պահպանել, զարմանալի է»,- հայտարարել է նա:
Լոտի մեկնարկային գինը 30 հազար դոլար է: Հրատարակությունը չի ճշտում, թե երբ է տեղի ունենալու աճուրդը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից