Նազարբաևը պաշտոնապես ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Աշխարհ
Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 29-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի լիազորությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Երդմնակալության արարողությունը, որը հեռարձակվել է պետական հեռուստաալիքներով, կայացել է Անկախության պալատում:
Նորընտիր նախագահը երդվել է պետական լեզվով` ղազախերենով` ձեռքը դրած Սահմանադրության վրա: Երդմնակալության ժամանակ Նազարբաևը խոստացել է արդար ծառայել իր ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ու բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները:
Սա նրա նախագահական 5-րդ ժամկետն է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից