ՄԱԿ-ն 15 մլն դոլար կտրամադրի Նեպալին
Աշխարհ
ՄԱԿ-ը 15 մլն դոլարի օգնություն կուղարկի Նեպալում երկրաշարժից տուժածներին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հաղորդագրությունում հստակեցվում է, որ միջոցները կհատկացվեն կազմակերպություններին, որոնք օգնում են տուժածներին ապահովել կացարանով, դեղորայքով, ջրով ու սննդով:
7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին: Զոհվել է ավելի քան 5000 մարդ, ևս շուրջ 10 հազարը վնասվածքներ են ստացել։ Աղետի գոտում ավերվել է ենթակառուցվածքը, չկա կապ և էլեկտրականություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից