Սաուդյան Արաբիայի թագավորն առաջին թագաժառանգ արքայազն է նշանակել իր եղբորորդուն
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզը զրկել է Մուքրին իբն Աբդել Ազիզին առաջին թագաժառանգ արքայազնի կարգավիճակից և այդ պաշտոնում նշանակել իր եղբորորդուն՝ Մուհամեդ իբն Նաիֆին, փոխանցում է Reuters-ը:
Երկրորդ թագաժառանգ արքայազն է նշանակվել թագավորի որդի Մուհամեդ իբն Սալմանը: Թագավորը նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալին և այդ պաշտոնում նշանակել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Ադել ալ-Ջուբեյրային:
Ավելի վաղ հաղորդվել է, որ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պաշտոնից ազատվել է առողջապահության նախարարը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից