Վենեսուելայում շոգի պատճառով պետծառայողների աշխատանքային օրը կրճատել են մինչև հինգուկես ժամ
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունները որոշել են պետծառայողների աշխատանքային օրը ութ ժամից կրճատել մինչև հինգուկես ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Երկրի փոխնախագահ Խորխե Արեազի խոսքով՝ սաստիկ շոգի պատճառով Կարակասը հարկադրված Է տնտեսել օդորակիչների կողմից սպառվող ԷլեկտրաԷներգիան:
Վենեսուելացիների աշխատանքային օրը կշարունակվի ժամը 7:30-ից մինչև ժամը 13-ը: Արեազը նաև կոչ Է արել տեղի բնակիչներին՝ ջանալ իրենց տներում չօգտվել օդորակիչներից: Փոխնախագահը նշել Է, որ մասնավոր ընկերություններն օգտագործելու են սեփական գեներատորները:
Թե որքան ժամանակ են տևելու այս միջոցառումները, չի ճշտվում:
Ներկայում Վենեսուելան տնտեսական ճգնաժամ Է ապրում նավթի գների անկման պատճառով, երկրում դիտվում Է բարձր գնաճ և հիմնական ապրանքների դեֆիցիտ:
Լուսանկարը` AFP


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից