Արքայազն Ուիլյամի դստեր ծնվելու մասին կեղծ թվիթը շնորհավորանքների տարափ է առաջացրել
Աշխարհ
Քեմբրիջի դքսի և դքսուհու դստեր ծնվելու մասին կեղծ հաղորդագրությունը բուռն արձագանք է հարուցել Twitter-ի միկրոբլոգներում և զանգվածային լրատվամիջոցների տաբլոիդներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Independent թերթը:
Նախօրյակին Քենսինգթոնի պալատի պաշտոնական թվիթեր-ակաունտի ակաունտ-«թեզքե»-ում հայտնվել էր հետևյալ հաղորդագրությունը. «Դուքսը և դքսուհին ուրախ են հայտարարելու «Շառլոտա՞յի» լույս աշխարհ գալու մասին: Գեղեցկուհի, քաշը՝ 7,5 ֆունտ և առողջ»:
Այն փաստերը, որ պալատի մամուլի ծառայությունը չէր հայտարարել Քեյթի ծննդաբերությունն սկսվելու մասին և, դեռ ավելին, որ ապրիլի 28-ին դքսուհուն լուսանկարել էին ավտոմեքենայով Բուկինհեմի պալատից մեկնելիս, տաբլոիդներին և ինտերնետ-օգտատերերին չի խանգարել շնորհավորել երիտասարդ ծնողներին՝ երկրորդ երեխայի ծննդյան առթիվ:
Մինչդեռ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, երեխայի ծնունդն սպասվում է օրեցօր:
Լուսանկարը՝ AFP


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից