CNN-ը վերսկսել է հեռարձակումը Ռուսաստանում
Ռուսաստան
CNN հեռուստաալիքը վերսկսել է հեռարձակումը Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Turner Broadcasting-ի ներկայացուցիչը:
«CNN-ն ապրիլի 29-ից վերստին սկսել է հեռարձակել Ռուսաստանում: Հեռարձակումն իրականացվում է առանց գովազդի՝ ՌԴ-ի գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Turner-ի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ հեռարձակումն իրականացվում է «Տրիկոլոր ՏՎ» ցանցում:
Լուսանկարը` EPA

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ