Լուկաշենկոն նշել է, որ խոսում է Պուտինի հետ՝ ինչպես «տղամարդը տղամարդու հետ»
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ շփվում է վստահության ձևաչափով, այդ մասին ասել է Լուկաշենկոն բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր խոսքում, գրում է Газета.Ru-ն:
«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի նախագահի հետ չհրապարակայնացնել մեր հարաբերությունները և մենք խստորեն պահպանում ենք դա: Եթե նա նկատողություններ ունի, ապա տղամարդավարի ասում է ինձ այդ մասին: Տղամարդավարի, գիտեք՝ ինչպես է դա լինում: Եվ ես նույնպես իրեն այդ կերպ եմ ասում: Մենք պարզապես ընկերական քննարկում ենք խնդիրները, որոնք առաջանում են»,- նշել է Լուկաշենկոն:
Իր ելույթում նա խոստացել է նաև, որ Բելառուսը «միշտ կլինի Ռուսաստանի հետ», և նշել, որ բացահայտ հայտարարում է Արևմուտքի երկրներին իր դիրքորոշման մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից