«Կրեմլում մտահոգված են պատմությունը վերաշարադրելու Արևմուտքի փորձերով». Իվանով
Աշխարհ
Արևմտյան Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ դիտավորյալ փորձում են վերաշարադրել պատմությունը, նույն հարթակի վրա դնելով կոմունիզմը և ֆաշիզմը, ինչը Ռուսաստանի մոտ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Ես մտահոգված եմ, որ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ-ում քաղաքական գործիչները դիտավորյալ փորձում են վերաշարադրել, աղավաղել պատմությունը, օրինակ դնում են կոմունիզմը և ֆաշիզմը նույն հարթակի վրա: Այդ ամենը պարզապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է Իվանովը RT-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ վետերանները, ինչպես և ռուսների մեծ մասը, երբեք չեն համաձայնվի դրա հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից