Անկախ սենատոր Բեռնարդ Սանդերսը սկսել է նախագահական ընտրապայքարը
Աշխարհ
Վերմոնտ նահանգի անկախ սենատոր Բեռնարդ Սանդերսը հայտարարել է նախագահական ընտրարշավին Դեմոկրատական կուսակցությունից իր մասնակցության մասին: Այս մասին գրում է BBC-ն:
73-ամյա Սանդերսն իր նախընտրական արշավը կսկսի Վերմոնտից:
Սենատորն իրեն անվանում է դեմոկրատ սոցիալիստ և աջակցում սոցիալ-դեմոկրատական սկանդինավյան մոդելը:
«Հավատում եմ, որ ընտրողները ցանկանում են հիմնարար խթան, որպեսզի կառավարությունն աշխատի շարքային ամերիկացիների, այլ ոչ թե միլիարդատերերի վրա»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Սանդերսը երկու անգամ ընտրվել է ԱՄՆ սենատում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից