ԱՄՆ-ն չի փորձում ոչնչացնել ռուսական տնտեսությունը. Սպիտակ տան ներկայացուցիչ
Աշխարհ
ԱՄՆ-ն չի փորձում ոչնչացնել ռուսական տնտեսությունը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կից ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում համաշխարհային տնտեսության և ֆինանսների հարցերով գլխավոր տնօրեն Ռորի ՄքՖարքուարը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով` ռուսական տնտեսության ոչնչացումը երբեք չի եղել ԱՄՆ քաղաքականության նպատակը: ՄքՖարքուարը միևնույն ժամանակ խոստովանել է, որ չափազանց դժվար է գնահատել ամերիկյան պատժամիջոցների և Մոսկվայի կողմից պատասխան միջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա, առաջին հերթին՝ նավթի գների անկման պատճառով:
«Բայց ես հաստատ գիտեմ, որ ռուսական հակընդդեմ պատժամիջոցները շատ ուժեղ հարվածել են ռուսական տնտեսությանը»,- հայտարարել է ՄքՖարքուարը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից