Հոսպիտալում, որտեղ պատրաստվում է ծննդաբերել Քեյթ Միդլթոնը, կոկաին են գտել
Աշխարհ
Լոնդոնի St Mary’s հոսպիտալում, որտեղ օր օրի պատրաստվում է ծննդաբերել Քեյթ Միդլթոնը, սկանդալ է սկսվել: Ծննդաբերական բաժանմունքի հարևանությամբ գտնվող զուգարանում կոկաինի հետքեր են գտել. փոխանցում է Radar պարբերականը:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ դա իսկապես կոկաին է: Հոսպիտալի ներկայացուցիչների խոսքով՝ այժմ անցկացվում է հետաքննություն:
«Մենք ներկայումս մանրամասն հետաքննություն են անցկացնում, ներգրավել ենք ոստիկանությանը: Մենք ամեն ինչ կանենք մեր այցելուների անվտանգությունն ապահովելու համար: Երբ գտնենք այն մարդուն, ով թողել է այդ հետքերը, անհապաղ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է հոսպիտալի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից