Լավրովը և Քերին քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:
Զրույցի ընթացքում կողմերը հավանություն են տվել Շփման խմբի չորս աշխատանքային ենթախմբերի ձևավորման գաղափարին և հանդես են եկել դրանց աշխատանքի շուտափույթ սկսման օգտին՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար:
Մասնավորապես, նշվել է հրադադարի ռեժիմի պահպանման, ծանր սպառազինությունների հետքաշման և Ուկրաինայում սահմանադրական բարեփոխում անցկացնելու անհրաժեշտությունը: Լավրովը կարևորել է Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև ուղղակի երկխոսության հաստատումը:
Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Եմենի իրադրությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից