«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 

Բրազիլիայում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Աշխարհ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի համալսարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դասախոսություն, որն ընթացել է լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նմանատիպ դասախոսություն է կազմակերպվել նաև Սան Պաուլոյի Դաշնային համալսարանում:

Ապրիլի 19-ին Սան Պաուլոյի ամենահեղինակավոր և ամենամեծ տպաքանակն ունեցող «Estado de São Paulo» օրաթերթը Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հետ հարցազրույց է տպարգել, որում ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, խոսվում է Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման մասին, ինչպես նաև ներկայացվում երկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն ուղղված իրանակցված և կայանալիք միջոցառումները:

Նույն օրը Սան Պաուլոյի մեկ այլ հեղինակավոր օրաթերթ' «Folha de Sao Paulo»-ն, իր միջազգային հարաբերություններ հատվածի ամբողջ էջը նվիրել է Հայոց ցեղասպանության խնդրին: Հոդվածագիրը Հայաստան կատարած այցելության ընթացքում հնարավորություն է ունեցել առավել խորը ըմբռնելու Հայոց ցեղասպանության նշանակությունը հայ ժողովրդի համար, ինչպես նաև անմիջական տպավորություններ ստանալու ապրիլի 23-26-ը Հայաստանում կայանալիք հիմնական միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ: Հոդվածում տեղ են գտել թե՛ Հայաստանում և թե՛ Բրազիլիայում բնակվող անձանց վկայությունները Ցեղասպանությունը վերապրած իրենց նախնիների վերաբերյալ:

Ապրիլի 23-ին Սան Պաուլոյի Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ պատարագ՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կապակցությամբ։ Արարողությանը մասնակցել են նահանգային պատգամավորներ, հայկական կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ, հայկական եկեղեցիների առաջնորդներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ։ Պատարագից հետո' ժամը 12:15-ին, (Երևանի ժամանակով՝ 19:15-ին) 100 անգամ ղողանջել են եկեղեցու զանգերը։ Պատարագի ավարտին եկեղեցու բակում կայացել է ծաղկեպսակների տեղադրման ար արողություն։

Ապրիլի 24-ին Սոցիալ-քրիստոնեական կուսակցության կազմում Սան Պաուլոյի նահանգից ընտրված դաշնային պատգամավոր, հոգևոր հովիվ Մարկո Անտոնիո Ֆելիցիանոն պաշտոնական ուղերձով դիմել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին և արտաքին հարաբերությունների նախարար Մաուրո Վիեյրային՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է դիմելու Ձեզ այս օրը, երբ լրանում է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածի 100-րդ տարելիցը, որը բազմաթիվ պատմաբանների և ավելի քան 22 ազգերի կողմից ճանաչվել է որպես ժամանակակից պատմության առաջին ցեղասպանություն, որտեղ սպանվել է ավելի քան 1.5 միլիոն մարդ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ, հիմնականում քրիստոնյաներ»: Ուղերձի ավարտին Մարկո Անտոնիո Ֆելիցիանոն հայտնում է, որ դիմում է երկրի ղեկավարին հազարավոր հայերի անունից, ովքեր շնորհել են իրեն այս մանդատով և, որ վստահ է, որ այն նաև համապատասխանում է Բրազիլիայի հասարակության այն ճնշող մեծամասնության ցանկությանը, ովքեր իրենց համարում են քրիստոնյաներ։

Ապրիլի 24-ին բրազիլական մամուլը հեղեղված է եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող և այդ առնչությամբ տարբեր երկրներում իրականացվող միջոցառումների լուսաբանմամբ: Միայն Բրազիլիայի առաջատար «Globo» հեռուստաընկերությունը և նրան պատկանող «Globo» օրաթերթը տպագրել են և թողարկել ավելի քան 12 հոդվածներ և լրատվական հաղորդումներ: Բոլոր լրատվական ժամերին կատարվել են ուղիղ միացումներ Բրազիլիայում, Հայաստանում և Երուսաղեմում միջոցառումները լուսաբանող լրագրողների հետ, մանրակրկիտ ներկայացվել է տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծաքանակ տպագիր նյութեր են հրապարակել նաև «Correio Brasilense» «Estado de Sao Paulo», «Folha de Sao Paulo» և այլ օրաթերթերը: «Correio Brasilense» և «Folha de Sao Paulo» օրաթերթերում ապրիլի 24-ին հրապարակվել են նաև դեսպան Գալոյանի հարցազրույցները:

Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի Հայ առաքելական եկեղեցում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որին ներկա են եղել դաշնային և նահանգային պատգամավորներ, բրազիլացի պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայկական կազմակերպություների և ակումբների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագից հետո ներկաներն ուղևորվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր: Սան Պաուլոյի ռազմական ոստիկանության փողային նվագախումբը կատարել է Հայաստանի և Բրազիլիայի պետական օրհներգերը, որից հետո կայացել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն:

Նույն օրը Սան Պաուլոյի կենտրոնական պողոտաներից մեկում' Ավենիդա դո Էստադոյում գտնվող Սան Պաուլոյի նահանգային ճանապարհային դեպարտամենտի շենքն անվանակոչվել է «Armenia»: Ավանանկոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել դեսպան Գալոյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո հյուպատոս տիկին Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի նահանգապետարանի և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքային կառույցների ու կազմակերպությունների ղեկավարներ:

Ապրիլի 25-ին կայացել է դրոշմանիշների հանգչեցման պաշտոնական արարողությունը: Նույն օրը Օզասկո քաղաքի հայկական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ։ Ներկաների թվում են եղել Օզասկոյի քաղաքապետը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական եկեղեցիների առաջնորդներ, հայկական կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ։

Ապրիլի 26-ին Սան Պաուլոյի հայկական բոլոր եկեղեցիներում կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ: Ներկաների թվում են եղել Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական եկեղեցիների առաջնորդներ, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ և այլն:

Ապրիլի 27-ին Սան Պաուլոյի Օրենսդիր ժողովում կայացել է միջոցառում' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օրենսդիր Ժողովի առաջնամուտում գտնվող հայկական խաչքարի մոտ կատարվել է ծաղկեպսակների զետեղման արարողություն, որից հետո Օրենսդիր Ժողովում հնչել են Հայսատանի և Բրազիլիայի պետական օրհներգերը: Բացման խոսքով հանդես են եկել Սան Պաուլոյի Օրենսդիր ժողովի նախագահ Ֆերնադո Կապեզը, հանդիսավոր նիստի նախագահ, պատգամավոր Սելսո Գիգլիոն և դեսպան Գալոյանը: Հայ առաքելական եկեղեցու քահանաները, ըստ սահմանված եկեղեցական կարգի, մատուցել են Սուրբ պատարագ' նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ելույթով է հանդես եկել նաև պատգամավոր Պեդրո Տոբիասը, ով հեղինակել է ապրիլի 8-ին ընդունված №1266/2014 պատմական բանաձևը, համաձայն որի ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»:

Հանդիսավոր նիստի ավարտին ներկաները ունկնդրել են «Էրեբունի-Երևան» երգը' Վահագն Մինասյանի կատարմամբ, որից հետո մասնակցել են Հայ բարեգործական ընդհանուր միության հանդիսավոր ճաշկերույթին:

Բրազիլական բոլոր ազդեցիկ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում երկրում տեղի ունեցող միջոցառումները: Դեսպան Գալոյանը հարցազրույցներ է տվել մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Cultura» և «Globo» հեռուստաընկերություններին։ Բացի հեղինակավոր «Cultura» և «Globo» հեռուստաընկերություններից, Հայոց ցեղասպանության 100-րդ տաելիցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր բրազիլական օրաթերթեր, ինչպիսիք են «Carta Capital»-ը և Բրազիլիա մայրաքաղաքի ամենամեծ տպաքանակն ունեցող «Correio Brasilense»-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան
Ամենադիտված