ՀԱՀ-ում դատարանն առաջին անգամ թույլատրել Է Էվթանազիա կիրառել
Աշխարհ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում դատարանն առաջին անգամ բժիշկներին թույլատրել Է Էվթանազիա կիրառել մահացու հիվանդի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պրետորիայի բարձր ատյանի դատարանը վճռել Է, որ 65-ամյա Ռոբին Ստրենսեմ-Ֆորդը իրավունք ունի կամավոր հեռանալ կյանքից:
Այդ որոշմանը դեմ են արտահայտվել ՀԱՀ-ի առաողջապահության և արդարադատության նախարարությունները, ինչպես նաև երկրի առողջապահության բնագավառի աշխատողները:
Մինչդեռ «Արժանապատվություն» իրավապաշտպան ընկերությունը հավանություն Է տվել դատարանի վճռին:
2012 թվականին Ստրենսեմ-Ֆորդի մոտ քաղցկեղի անբուժելի ձև Էր ախտորոշվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից