Փլատակների տակ ողջ մարդ գտնելու հույս այլևս չկա. Նեպալի կառավարություն
Աշխարհ
Նեպալի կառավարությունը բացառել է փլատակների տակ ողջ մարդ գտնելու հնարավորությունն ուժգին երկրաշարժից հետո, որը ցնցել էր երկիրն ապրիլի 25-ին: Այս մասին հայտնում է France Presse-ը:
Նեպալի բնակչության 10 տոկոսը կամ ավելի քան 2.8 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունն ավերիչ երկրաշարժից հետո, և ներկայումս շարունակում է ապրել վրաններում ու այլ ժամանակավոր կացարաններում:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 6600 մարդ: Վիրավորների թիվն անցնում է 14 հազարից:
Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով կրկին դիմել են միջազգային հանրությանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան