Ղազախստանից նախկին ֆուտբոլիստը մեկնել է Սիրիա՝ «Իսլամական պետությանը» միանալու. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ղազախստանի ոստիկանությունը կասկածում է, որ «Ակժայըկ» ֆուտբոլային ակումբի նախկին ավագ Այբեկ Գուբայդուլինը Սիրիայի տարածքում մասնակցում է ռազմական գործողությունների ոչ կառավարական ուժերի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Մոյ գորոդ» հրատարակությանը:
Հրատարակությունը մեջբերել է տեղի ոստիկանությանը, համաձայն որի` Այբեկ Գուբայդուլինի նկատմամբ 2015-ի հունվարի 12-ից հայտարարվել է միջազգային հետախուզում:
Նշվում է, որ նա ենթակա է քրեական պատասխանատվության ահաբեկչական խմբավորման, մասնավորապես` «Իսլամական պետության» գործունեությանը մասնակցելու կամ դրա կողմից կազմակերպված ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:
Իրավապահները հայտնել են, որ նա դեռևս գտնվում է Սիրիայի տարածքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից