Քեյթ Միդլթոնը տեղափոխվել է հիվանդանոց
Աշխարհ
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով գտնվում է հղիության 9-րդ ամսում, տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Քենսինգթոնյան պալատի թվիթերյան միկրոբլոգը:
«Քեմբրիջի դքսուհին առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սբ. Մարիամի հիվանդանոց: Նա գտնվում է ծննդաբերական ցավերի վաղ շրջանում»,- ասված է պալատի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ դքսուհուն ուղեկցել է ամուսինը՝ արքայազն Ուիլյամը: Մինչդեռ նրանց որդին՝ փոքրիկ արքայազն Ջորջը, տանն է մնացել` դայակի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորածինը, անկախ սեռից, բրիտանական գահի ժառանգների թվում կլինի 4-րդը՝ պապից, հորից ու ավագ եղբորից հետո:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից