Բաքվում ադրբեջանցի տղամարդն ինքնահրկիզվել է
Աշխարհ
Ադրբեջանի մայրաքաղաքում չափահաս տղամարդը դիմել է ինքնահրկիզման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, 38-ամյա Վալեխ Իմանովը Մուշվիգաբադ շրջանում դեռևս անհայտ պատճառներով կրակի է տվել ինքն իրեն:
Ադրբեջանցին մարմնական վնասվածքներով և այրվածքներով անմիջապես հոսպիտալացվել է: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան