Օդեսայում հիշում են մայիսյան ողբերգության զոհերին
Աշխարհ
Ուկրաինայի Օդեսա քաղաքում այսօր հայտարարվել է 2014 թվականի մայիսյան ողբերգության զոհերի հիշատակի օր: Մեկ տարի առաջ զանգվածային անկարգությունների ընթացքում 48 մարդ է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդ օրը քաղաքի կենտրոնում բախումներ էին սկսվել «Եվրամայդանի» աջակիցների և ուկրաինական նոր իշխանությունների հակառակորդների միջև:
Անջատողականները և Մայդանի հակառակորդները բարիկադավորվել էին Արհմիությունների շենքում: Եվրամայդանի աջակիցներով շրջապատված շենքում հրդեհ էր սկսվել: Դեպքի հետևանքով շենքում մահացել է 48 մարդ, ավելի քան 200 հոգի ստացել վնասվածքներ:
Մայիսյան ողբերգության հետաքննությունը շարունակվում է արդեն 1 տարի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից