Կանադայում 91-ամյա թոշակառու կնոջը նրա ճոճվող բազկաթոռի աղմուկի պատճառով տուգանել են 121 դոլարով
Աշխարհ
Կանադայի Սաքենե քաղաքի ոստիկանությունը 91-ամյա բնակչուհի Իվեթ Վաշոնին 148 դոլար տուգանք է նշանակել (121 ԱՄՆ դոլար)` նրա ճոճվող բազկաթոռի արձակած աղմուկի պատճառով: Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Տարեց կնոջից ոստիկանությունում բողոքել է նրա հարևանը, իսկ այնտեղ ժամանած իրավապահները թոշակառու կնոջը տուգանել են «լռության ռեժիմը» խախտելու համար, որի իրավական նորմն ամրագրված է «Բազմաբնակարան շենքերում հարևանության մասին» օրենքում:
«Խեղճ կնոջը տուգանել են հենց այդ չարաբաստիկ բազկաթոռին նստած ժամանակ»,- ասել է փաստաբան Շարլ Քանթենը:
«Վերլուծելով դրությունը'հատկապես, երբ այն հայտնվեց կանադական շատ ԶԼՄ-ներում, նրանք որոշեցին չեղյալ հայտարարել տուգանքը: Առաջիկայում տեղի կունենան բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, և պատիժն անվավեր կհամարվի»,- հավելել է իրավաբանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից