Իտալիայի առափնյա պաշտպանությունը մեկ օրում փրկել է գրեթե 3.5 հազար ներգաղթյալի
Աշխարհ
Իտալիայի առափնյա պաշտպանության նավերը շաբաթ օրը փրկել են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից 3.427 ներգաղթյալի, ովքեր երեք նավերով փորձել են հասնել իտալական ափ: Այս մասին հաղորդել է առափնյա պաշտպանության ներկայացուցիչը, գրում է «Ինտերֆաքսը»:
Շաբաթ օրը փրկված ներգաղթյալների թիվը ռեկորդային չէր: Ապրիլի կեսերին երկու օրվա ընթացքում փրկվել են ավելի քան 6.5 հազար մարդ աֆրիկյան երկրներից, ովքեր փախչում էին Եվրոպա:
Եվրոպական առափնյա պարեկության և ներգաղթյալներին փրկելու մասին որոշումն ընդունվել է ապրիլի 23-ին` ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: ԵՄ երկրների իշխանությունները նման գործողությունների են հանգել այն բանից հետո, երբ մեկ ամսվա ընթացքում նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 1.2 հազար ներգաղթյալ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից