ԻՊ խմբավորումը սկսում է թուլանալ. Հորդանանի թագավոր
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժը և ազդեցությունը սկսում է նվազել: Այդպիսի կարծիք է հայտնել Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը` փոխանցում է CNN-ը:
Նրա կարծիքով` ԻՊ-ի համար հաջող շրջանն արդեն ավարտված է:
Նա գլխավոր հարցը համարում է, թե ինչպես պետք է քրդերին օգնություն ցույց տան, որը շատ մեծ նշանակություն ունի: Եվ բացի դրանից` պետք է Իրաքի սուննիներին հասկացնեն, որ Իրաքում իրենք ապագա ունեն և որ մենակ չեն, քանի որ եթե նրանց քաղաքական ապագայի հարցը չլուծեն, ապա նրանք կմտածեն, որ իրենց համար էական տարբերություն չկա Իրաքի և ԻՊ-ի միջև:
Հորդանանը այն երկրների շարքում է, որոնք ԱՄՆ-ի հետ կոալիցիա են կազմել ԻՊ-ին օդային հարվածների հասցնելու համար:
Սիրիայի հյուսիսում իրականացվող ռմբակոծությունները տեղի են ունենում առանց Սիրիայի կառավարության համաձայնության:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից