Ուկրաինական բանակը ԴԺՀ-ի ուժերին մեղադրել է գնդակոծություններն ակտիվացնելու համար
Աշխարհ
Ուկրաինական բանակի ներկայացուցիչներն ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ուժերին մեղադրել են դիրքերի վրա կրակ բացելու 45 դեպքի համար: Այդ մասին ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում:
«Ժամը 18-ից մինչև կեսգիշեր չարագործները 45 անգամ կրակ են բացել: Նման կերպ հրադադարի ռեժիմի խախտումների թիվը հասել է 95-ի: Դա գրեթե նույն մակարդակն է, որն առկա է եղել մինչև Մինսկում համաձայնության կայացումը»,- ասվում է «հակաահաբեկչական գործողության» մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դոնբասի ապստամբները կրակ են բացել նաև հրետանուց:
Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ-ն Ուկրաինային մեղադրել էր` նշելով, որ նրանք թաքցնում են հրետանին, որը գնդակոծել է Դոնեցկը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան