Նեպալում դարձյալ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ` 4,1 մագնիտուդ ուժգնությամբ
Աշխարհ
Նեպալում երկուշաբթի օրը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ծառայության տվյալներով` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 56 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա:
Վիրավորների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեպալում օրերս տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7.240-ի:
Հնդկաստանի հարևան Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել ապրիլի 25-ի առավոտյան:
Համաձայն վերջին տվյալների՝ երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 14 հազար մարդ: Մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հնագույն տաճարներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից