Պլիսեցկայայի աճյունը կցրեն Ռուսաստանի վրա
Ռուսաստան
Բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան, որը մայիսի 2-ին վախճանվել է Գերմանիայում, կարգադրել է դիակիզել իր մարմինը և աճյունն իր ամուսնու՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի աճույնի հետ միասին ցրել Ռուսաստանի վրա: Պլիսեցկայայի կտակից քաղվածքը հրապարակել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Վերջին կամքը սա է. մեր մարմինները մահվանից հետո այրել և երբ կգա կյանքից հեռանալու տխրալի ժամը, մեզնից նա, ով ապրել է ավելի երկար կամ մեր միաժամանակյա մահվան դեպքում, մեր երկու աճյունները միացնել իրար և ցրել Ռուսաստանի վրա»,- ասված է կտակում:
Ըստ որում, Ուրինի խոսքով՝ Պլիսեցկայայի հետ հրաժեշտը կկայանա Գերմանիայում միայն հարազատների և մերձավորների մասնակցությամբ:
Պլիսեցկայան մահացել է մայիսի 2-ին Մյունխենում սրտի նոպայից 89 տարեկան հասակում: Մահվան մասին հայտնել է նրա 82-ամյա ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը:
Լուսանկարը' REUTERS-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)