ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ է մտնում նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը
Աշխարհ
ԱՄՆ-ում հայտնի նյարդավիրաբույժ, հանրապետական Բեն Կարսոնը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարին միանալու մտադրության մասին: Հաղթանակի նրա հնարավորությունների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, հայտնում է Reuters գործակալությունը:
Կարսոնը նշել է, որ պաշտոնապես կհայտարարի իր քարոզարշավի մեկնարկի մասին երկուշաբթի, Դեթրոյթում: Նա կպայքարի 2016 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնելու իրավունքի համար:
63-ամյա Կարսոնը քաղաքացիների շրջանում հայտնի է պահպանողական հայացքներով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)