Նազարբաևը վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան
Աշխարհ
Նուրսուլթան Նազարբաևը կմասնակցի Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո նա իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Մայիսի 8-ին պետության ղեկավարը կմեկնի Մոսկվա` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Մայիսի 9-ին Ղազախստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին»,- հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նազարբաևը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում` ստանալով ընտրողների 97,75 տոկոս ձայները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից