Միասեռականությունն իմ երկրում արգելվում է. Քենիայի փոխնախագահ
Աշխարհ
Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռութոն հայտարարել է, որ իր երկրում «միասեռականները տեղ չունեն»: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Նայրոբիի եկեղեցիներից մեկում հավատացյալների առջև:
«Մենք թույլ չենք տա միասեռականությունը մեր հասարակության մեջ, քանի որ դա խախտում է մեր կրոնական և մշակութային համոզմունքները: Մենք պետք է պաշտպանենք մեր տեսակետը կրոնական առաջնորդների հետ միասին, որպեսզի պաշտպանենք մեր հավատը և մեր համոզմունքները: Այս երկրում միասեռականությունն արգելվում է: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել դրանում»,- ասել է Ռութոն:
Նշվում է, որ այս հայտարարությունը նվիրված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Քենիա կատարած այցին, ով մտադիր է Արևելյան Աֆրիկայի երկրում տարածել մարդու իրավունքների գաղափարները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան