Էրդողանի այցը Թուրքիայի արևելյան շրջաններ ուղեկցվում է սկանդալներով
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրի քրդաբնակ տարածքներ նախատեսված այցելությունները շարունակվում են սկանդալով: Այն բանից հետո, ինչ քրդաբնակ երեք քաղաքների քաղաքապետերը հայտարարել են, որ չեն դիմավորելու Էրդողանին, վերջինս չեղյալ է համարել այցելությունը Սիիրթի (Սղերթ) և Մարդինի քաղաքապետարաններ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պաբերականը:
Մայիսի 2-ին Բաթմանի և Դիարբեքիրի քաղաքապետերը չէին գնացել դիմավորելու տարածաշրջան այցելած նախագահին:
Ավելի վաղ Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք որոշել են բոյկոտել Էրդողանի այցը քրդաբնակ շրջաններ: Կուսակցությունը որոշումը պայմանավորել էր այն հանգամանքով, որ վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե երկրում «քրդական հարց գոյություն չունի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան