Ավստրալիան, ի պատիվ Քեմբրիջի արքայադստեր, գումար կտրամադրի պոսումների ուսումնասիրման համար
Աշխարհ
Ավստրալիայի կառավարությունը՝ վարչապետ Թոնի Էբոտի գլխավորությամբ, 10 հազար ավստրալական դոլար (շուրջ 7 հազար եվրո) կնվիրաբերի լեռնային պոսումների ուսումնասիրման համար՝ ի պատիվ արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր ծննդյան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Sydney Morning Herald-ը:
«Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր արքայադուստրը կայցելի Ավստրալիա և լեռնային պոսում կբռնի ձեռքերին»,- հայտարարել Է Էբոտը՝ նաև նշելով, որ երկրի կառավարությունը նրան երկար և երջանիկ կյանք Է մաղթում:
Բացի դրանից, արքայադուստրն Ավստրալիայից նվեր կստանա մերինոսի բրդից ծածկոց, որի վրա ձեռքով ասեղնագործված Է նախշ ավստրալական ակացիայի՝ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութի խորհրդանշանի տեսքով:
Լեռնային պոսումներն ապրում են Ավստրալիայի Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի նահանգներում: Վայրի բնության մեջ դրանք պահպանվել են շուրջ երկու հազարի չափով: Մարդու ափի մեծությամբ այս կենդանիները կշռում են 45 գրամ և կաթնասունների ամենահազվագյուտ պարկավորներից են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից