ԱՄՆ-ից պատվիրակություն կմեկնի Իրան՝ էներգետիկ պոտենցիալը գնահատելու համար
Աշխարհ
Այս շաբաթ ԱՄՆ-ից ձեռնարկատերերի և ներդրողների պատվիրակություն կմեկնի Իրան` երկրի էներգետիկ արդյունաբերության ներդրումային պոտենցիալը գնահատելու համար, հաղորդում է Mehr գործակալությունը:
Ընկերությունների անունները, որոնց միջնորդները կուղևորվեն Իրան, չեն նշվում: Այցի ընթացքում ամերիկացիները կհանդիպեն իշխանության մարմինների ներկայացուցիչների և նավթային ընկերությունների ղեկավարների հետ: Նավթային հարցերով նախարարի տեղակալ Աբաս Շերի-Մողհադամը հաստատել է այդ տեղեկությունը և նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո ամերիկյան խոշոր ընկերությունների հետ համագործակցություն զարգացնելու հնարավորություն կա:
Նրա խոսքով` որոշ եվրոպական և ամերիկյան ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել Իրանի նոր նավթաքիմիական նախագծերում: Այժմ բանակցություններ են անցկացվում Գերմանիայից, Իտալիայից և Նիդեռլանդներից Իրանի նավթային արդյունաբերությամբ հետաքրքրված ընկերությունների հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան