ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
Աշխարհ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը մայիսի 6-9-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է հանրապետության ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Այցի շրջանակներում Բրասերը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:
Բացի այդ, հանդիպումներ են պլանավորված Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեի եւ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից